Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սկսե՛ք ԵՊՀ-ից

Սկսե՛ք ԵՊՀ-ից
14.03.2024 | 21:40

145 ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալներ (նախորդ անգամ 117 սխալ):

ԵՊՀ-ն շարունակում է խայտառակվել:

Խայտառակությունը հեղինակել է ԵՊՀ ներկայացուցիչ, միաժամանակ փաստաբան, Բադեմյան Էդգարը:

Խայտառակության հովանավորն է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն:

Եթե օրվա իշխանությունը մտադիր է փակել բուհերը, ապա պետք է սկսի ԵՊՀ-ից:

Արդյոք մեր սերունդներին անհրաժե՞շտ են մի քանի էջում 145 քերականական սխալ թույլ տվող «մասնագետներ»:

Եվ, ուրեմն, սկսե՛ք ԵՊՀ-ից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ